«Ուշադրություն
ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը
Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ՀՖՖ-ն, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել «Red Eagles» ֆան ակումբի բնականոն գործունեությանը։
Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել «Red Eagles» ֆան ակումբին, պատճառաբանելով, որ հրահանգված է միայն «Red Eagles» ֆան ակումբին տոմսեր չվաճառել։
Ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։