Թեհրանի միջուկային խնդրի հարցով միջազգային միջնորդների «վենցյակի» և Իրանի ներկայացուցիչների միջև հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին՝ Վիենայում: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Reuters-ին հղումով, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Ըստ France-Presse գործակալության՝ հանդիպման ժամկետների մասին որոշումը կայացվել է Մյունխենում կայացած անվտանգության կոնֆերանսի ժամանակ՝ Էշթոնի և Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հանդիպման ժամանակ: