Բարի օր Հասարակություն 

Եռագույնն ի՞նչ է նշանակում, արա, դե գնա էլի ստուց. Քաղաքացին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին

analitik.am

Օպերայի տարածքում իրավիճակը կրկին լարվել է: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն ունի ապամոնտաժման ենթակա «Ջազզվե» սրճարանի ներկայացուցիչների հետ, որի համաձայն, պետք է նրանք իրենց գույքը հանեն, որից հետո պետք է ապամոնտաժվեր այն: Սակայն, ավելի ուշ Էրիկ անունով քաղաքացին ասաց, որ նման պայմանավորվածություն չի եղել: Արդյունքում որոշում կայացվեց, որ պետք է ապամոնտաժումը շարունակվի:

Այն բանից հետո, երբ հատուկ տեխնիկան կրկին մտավ Ազատության հրապարակ, ակցիայի մասնակիցները կրկին սկսեցին ընդդիմանալ, եղավ բախում:

Այստեղ է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Բաղդասարյանին, սակայն Ազատության հրապարակում ոչ բոլորն էին ուզում տեսնել: Իշխող ուժի պատգամավորին տեսնելուց հետո քաղաքացիներից մեկն ասաց. «Էս, գիտե՞ք, որ պատգամավորն ա, չգիտի, թե ով է գրել հիմնը: Եռագույնն ի՞նչ է նշանակում, արա դե գնա էլի ստուց»,-ասաց քաղաքացին:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տեսանյութ էր հրապարակվել, որից պարզ է դառնում, որ իշխող ուժի պատգամավորը չգիտի , թե ով է օրհներգի հեղինակը, չգիտի նաև, թե ինչ են խորհրդանշում ՀՀ պետական դրոշի գույները:

Նույն շարքից