Քաղաքականություն 

Արաբական աշխարհի և Ուկրաինայի դեպքերից պետք է համապատասխան հետևություններ անել. Ա. Բաղդասարյան

analitik.am

Արաբական աշխարհի եւ Ուկրաինայի դեպքերից պետք է համապատասխան  հետեւություններ անել, փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ կտրուկ եւ միանշանակ գնահատականներ տալ կատարվող դեպքերին: «Ուկրաինայի կամ արաբական երկրների կամ որեւէ այլ տեղի իրադարձությունները Հայաստանի հետ համեմատելու շատ փորձեր են արվում: Փորձում են զուգահեռներ գտնել, ենթադրել, թե ինչ կորոշեր  կամ կձեռնարկեր Հայաստանի հասարակությունն այս կամ այն իրավիճակում: Կարող եմ ասել, որ Ուկրաինայում այժմ հանրային վստահության աստիճանը բավական մտահոգիչ է», – հայտարարել է Բաղդասարյանը:

Այնուամենայնիվ, ցանկացած գործընթացից պետք է քեզ համար հետեւություններ անես, լինի դա «դրական պոռթկում, թե բացասական ցնցում», հավելել է Բաղդասարյանը:

Նույն շարքից