Հասարակություն 

Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժումն այսօր ավարտված է

analitik.am

Օպերայի հարակից տարածքի թվով երեք սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն այսօր ավարտված են: Լրագրողների հետ զրույցում քիչ առաջ այս մասին հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Մնացականյանը նշեց, որ վաղը հատուկ տեխնիկա է բերվելու, որով հնարավոր կլինի ապամոնտաժումն իրականացնել այնպես, որ ծառերը չվնասվեն:

Կենտրոնի թաղապետը նաև հայտնեց, որ ապամոնտաժումը կտևի մի քանի օր ու վաղվանից կշարունակվի ավելի մեծ թափով:

 

Նույն շարքից