Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«18+ տեսանյութ: 2018 թվականի մայիսի 8, ժամը 17:30.
Այսօր ապամոնտաժված Ատլանտիկ սրճարանը քեֆ էր կազմակերպել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ուղեկցվեցին բախումներով: Բերման ենթարկվեցին քաղաքացիներ: