Քաղաքականություն 

Վարչապետի աշխատակազմից Գրիգորյանին զգուշացրել են, որ Արցախի հետ կապված մեկնաբանություններ այլևս չհնչեցնի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։

Մեկնաբանելով Փաշինյանի այն թեզը, թե Երևանը պետք է մասնակցի նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սա առաջացրել է քաղաքագետների, քաղաքական դաշտի խաղացողների և ընդհանրապես հասարակության սթափ դատող մասի տարակուսանքը:

Հատկանշական է, որ Գրիգորյանը Արցախյան հարցի հետ կապված բավականին հաճախ է «լյապեր» տալիս և անհասկանալի ու բավականին ռիսկային մեկնաբանություններ ու արտահայտություններ է անում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առիթով վարչապետի աշխատակազմից նրան զգուշացրել են, որ Արցախի հետ կապված գնահատականներ ու մեկնաբանություններ այլևս չհնչեցնի: Թերթն արդեն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ իշխանության «սորոսական» թևի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն, և նա Դավիթ Սանասարյանից հետո երկրորդ ռիսկայիներից է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    104
    Shares

Նույն շարքից