Քաղաքական 

Արևմուտքը չի կարող խոշոր միջազգային խնդիրներ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության. Գերմանիայի արտգործնախարար

Արևմտյան աշխարհը չի կարող խոշոր միջազգային խնդիրներ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության, և անհրաժեշտ է փնտրել համագործակցության զարգացման հնարավորություններ, սակայն Մոսկվան նույնպես չպետք է հրաժարվի արևմտյան գործընկերների հետ շփման կետեր փնտրելուց։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում, գրում է РИА Новости-ն։

 

«Մեզ անհրաժեշտ է ընդհանուր կետեր գտնել Ռուսաստանի հետ՝ մեր համագործակցությունն առավել կառուցողական զարգացնելու համար։ Միայն Ռուսաստանի օգնությամբ մենք կարող ենք լուծել իրանական խնդիրը, ինչպես նաև Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման խնդիրը»,-ասել է նա։

 

Ըստ գերմանացի նախարարի՝ Ռուսաստանի դեմ տարվող եվրոպական քաղաքականությունն ապագա չունի։ «Սակայն Մոսկվան էլ պետք է իր համար որոշի, թե որոնք են իր ընդհանուր կետերը Եվրոպայի հետ և ձևավորի իր համար այդ դիրքորոշումները»,- ընդգծել է Շտայնմայերը։

Նույն շարքից