Գլխավոր Հասարակություն 

Սրճարանների ապամոնտաժումը վաղ առավոտից մեկնարկել է. Ցուցարարներ չկան

analitik.am

Այսօր՝ մարտի 15-ին, վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի թվով երեք սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Ի տարբերություն նախորդ օրվա, այսօր ապամոնտաժման աշխատանքներն ընթանում են շատ հանգիստ պայմաններում: Տեղում աշխատում է հատուկ տեխնիկան, որի աշխատանքներին հետևում են քաղաքապետարանի աշխատակիցները: Այստեղ նաև ոստիկաններ կան, սակայն բացակայում են ցուցարարները:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի անգամ բախում տեղի ունեցավ ցուցարարների և իրավապահների միջև: Բախումների արդյունքում եղան նաև բերման ենթարկվածներ և վնասվածք ստացողներ:

Հիշեցնենք նաև, որ հայտարարությամբ է հանդես եկել «Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝  կոչ անելով սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն: «Ջազզվե» սրճարանն ապամոնտաժվող սրճարաններից մեկն է:

Նույն շարքից