Բարի օր Հասարակություն 

18+/Տեսանյութ/. Համացանցում հայտնվել են Նոր Զելանդիայում մասսայական սպանության կադրերը

analitik.am

Նոր Զելանդիայում մասսայական սպանության արդյունքում 27 զոհ կա: Այս մասին հայտնում է Otago Daily Times-ը:

Վիրավորների թիվը հասնում է 30-ի:

Նշենք, որ մարդասպաններից մեկը նկարահանել է իր գործողությունները և այն հեռարձակել համացանցում: Մարդասպանը Ավստրալիայի քաղաքացի է, ունի աջ ծայրահեղական հայացքներ: Ինչպես հայտնում է New Zealand Herald-ը, ողբերգությունից առաջ վերջինս 37 էջանոց մանիֆեստ է հրապարակել՝ իր գործողություններն անվանելով ահաբեկչություն:

Այս պահին միայն հայտնի է, որ երկու զինված տղամարդիկ Քրայսթչերչ քաղաքում և Լինվուդ արվարձանում ներխուժել են մզկիթներ և կրակ բացել մարդկանց վրա: Հայտնվում է նաև երրորդ հրաձիգի մասին, ով գտնվել է հիվանդանոցի մոտ, որտեղ տեղափոխել են վիրավորներին:

Առնվազն մեկ հանցագործ ձերբակալված է:

Նոր Զելանցիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղի ունեցածն անվանելով երկրի պատմության ամենասև էջերից մեկը:

Հավելեք, որ համացանցում արդեն տարածվել է վերոնշյալ տեսանյութը:

 

Նույն շարքից