Հասարակություն Պատահարներ 

Երևանում հյուրանոցի մոտ «Mitsubishi Pajero iO»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. Կան տուժածներ

analitik.am

Մարտի 15-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Մ. Բ., ծնված 2001 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Դ. Բ.-ն (ծնված 2000 թ.), արգելափակվել են ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել տուժածներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

 

Նույն շարքից