Քաղաքականություն 

Սկանդալ Twitter-ում

analitik.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իտալիայի նախագահի հրավերով Իտալիա այցի ժամանակ Twitter-ով ներկայացրել է իր տպավորությունները։

Թուրքիայի նախագահը Twitter-ում տեղադրել է այցի հետ կապված լուսանկարներ եւ թողել մեկնաբանություններ։ Մի լուսանկարի տակ Աբդուլլահ Գյուլը թողել է հետեւյալ tweet-ը. «Քաղաքի հարյուրամյա պատմություն ունեցող շենքերը, հրապարակները ու փողոցներն այնպես են պահպանվել, որ ոչ երկնաքեր շենքեր կան, ոչ էլ առեւտրի կենտրոններ»։

Սոցկայքերում Գյուլի tweet-ը հետաքրքիր մեկնաբանությունների առթի է դարձել։ Շատերը պնդել են, թե Գյուլն այս մեկնաբանությամբ ուղղակի հարվածում է Էրդողանին, ով ցանկանում էր Գեզի այգին քանդել եւ տեղում առեւտրի կենտրոն կառուցել։

 

Նույն շարքից