Բարի օր Հասարակություն 

Սրճարանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը թիմով տոնել է իր հաղթանակները, ծիծաղի առարկա է դարձել

analitik.am

Ես խոսում եմ «Ատլանտիս գարդենի» անունից, մեզ որևէ մեկը որևէ տարածք չի առաջարկել: Հնարավոր է ուրիշների հետ պայմանավորվածություն ունեն, սակայն մեզ հետ չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթակա «Ատմասֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը՝ արձագանքելով քաղաքային իշխանությունների հայտարարություններին, որ ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերին այլ տարածքներ են առաջարկել:

Ինչ վերաբերում է աշխատակիցների թվին, տիկին Ղազարյանը նշել է, որ ոչ սեզոնին ունեն 10 աշխատող, սեզոնին՝ 28:

Սրճարանի համասեփականատերը բարձրացրել է նաև պատճառված վնասի մասին՝ հայտարարելով, որ կոտրել են թանկարժեք շատրվան, իսկ թե ով է փոխհատուցելու, չգիտի. «Մենք ուղղակի ուզում ենք մարդկային վերաբերմունք: Հնարավոր է երեկ մարդիկ վրդովված են եղել: Ես էլ եմ վրդովված եղել, լիքը բաներ ենք ասել, սակայն դա նորմալ է, քանի որ մեր գույքը փչացնում են: Ի վերջո այս հեղափոխությունը մենք ենք արել, նաև այս սրճարանով ենք արել: Տեսանյութերը տեսած կլինեք, որ նոր կառավարությունն այստեղ է նշել իր հաղթանակները: Ամենադաժանն այն է, որ հենց սա առաջինը քանդեցին: Այսօր մենք ծիծաղի առարկա ենք դարձել կողքի սրճարանների համար: Այն ժամանակ մեզ ասում էին, որ չանենք, իսկ մենք ասում էինք, որ ուզում ենք բան փոխվի: Մենք չէինք սպասում, որ այսպես կլինի: Իմ աշխատողները փողոց են փակել, սակայն այսօր պաշտոն չեն ուզում, նրանք ուղղակի ուզում են աշխատել»:

Ինչ վերաբերում է քաղաքային իշխանությունների հայտարարություններին, թե պայմանագրում կետ կա, որով սրճարանների սեփականատերերին կարող են մեկ ամիս առաջ ծանուցել և ապամոնտաժել, տիկին Էլիզաբեթն ասաց, որ կոնկրետ իրենց դեպքում դա պետք է արվեր 3 ամիս առաջ:

Սրճարանի համասեփականատերն ասաց, որ դիմելու են դատարան փոխհատուցում ստանալու համար՝ միևնույն ժամանակ ավելի կարևորելով բարոյական կողմն ու հոգեբանական վնասը:

Նույն շարքից