Գլխավոր Իրավական 

Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ»-ի երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով

analitik.am

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Analitik.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանն ասաց, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Նարեկ Մալյանը հայտնել էր իր վրա հարձակման մասին՝ հայտարարելով, որ դա առևանգման փորձ էր: Ավելի ուշ խմբի անդամները խոստովանել էին, որ միջադեպ եղել է, անգամ տեսանյութ էին հրապարակել և հայտնել, որ ցանկացել են Մալյանին գցել աղբամանը:

Նույն շարքից