Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Hrachya Keshishyan- ի գրառումն է Ինստագրամում։ Գրառումը իր մեջ դժգոհության տարր է պարունակում, հատկապես «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման հետ կապված։ Դեղինով ընդգծել եմ այն հատվածը, որի վերաբերյալ հարց ունեմ։
Հրաչ ջան, այդ սրճարանի սեփականատերերից մեկը,որը նաև Արմենիա Հ.Ը. սեփականատերերից է, 2018 ի ապրիլյան հեղափոխությանը իմ ակտիվ մասնակցության համար՝ այսինքն քաղաքական հայացքների անհամապատասխանության հիմքով, հրահանգ էր տվել դադարեցնել Արմենիա հեռուստաընկերության հետ իմ ունեցած պայմանագիրը «3OFF» ժամանցային հաղորդման վերաբերյալ, և իմ ծրագիրը փակվեց։
Բնականաբար ես որոշ ժամանակով անգործ մնացի։ Ինչպես դու ես արտահայտվել քո գրառման մեջ ՝ «առանց քննարկելու, չառաջարկելով ալտերնատիվ, կամ որոշակի փոխհատուցում, հենվելով պայմանագրի դադարեցման իր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անելով ինձ»: Հիմա հարցը՝ բա ինքը չէ՞ր մտածում, որ սխալ ա վարվում։
Հ.Գ. Բումերանգի օրենքը գործում ա ապեր»։
