Գլխավոր 

Նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ, վստահությամբ փորձում ենք զարկ տալ բանակցային գործընթացին. ԱԳ նախարար

analitik.am

Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու մասին ասվածը բնականաբար չի կարող միակողմանի ճանապարհ լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, պետք է ներդրում լինի յուրաքանչյուր կողմից: Այս հարցերը և մնացած դիրքորոշումները մենք արտահայտել են միասնական փաթեթի մեջ՝ առանց իրարից տարանջատելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքերով, հայկական կողմը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձում է զարկ տալ գործընթացին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում:

Նույն շարքից