Բարի օր Հասարակություն 

Եթե սպասվում է, որ մի կողմը պետք է ավելի շատ զիջի, քան՝ մյուսը, դա չի աշխատելու. Զոհրաբ Մնացականյան

analitik.am

Մենք Արցախի իշխանությունների հետ և անձամբ ես Արցախի ԱԳ նախարարի հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր դիրրքորոշումները, մոտեցումները, որոնք արտահայտում են իրականությունը: Սա իրապես պրակտիկ հարց է, քանի որ ՀՀ և ԱՀ իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, դիրքորոշումից այս խաղաղության գործընթացի մեջ: Հայաստանը եղել ու մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորողը: Մենք նաև աշխատում ենք ու կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման մեր Արցախի գործընկերների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարության մասին, որ հակամարտության կարգավորման մասով սկզբունքները հնացած են:

«Սկզբունքները եթե մենք դիտարկում ենք որպես սկզբունքորեն շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծում գտնելու ողղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, և երբևէ որևէ մեկը չի մերժել դա: Սակայն այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մեկնաբանումը և համադրումը մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորությունների: Որովհետև եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մի կողմը պետք է ավելի շատ զիջի, քան՝ մյուսը, դա չի աշխատելու: Չի կարող լինել նման երևույթ, դա չի աշխատելու: Չի կարող որևէ մեկն ընդունել մի մոտեցում, որտեղ մեր համապարփակ անվտանգության համակարգը կխախտվի: ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն, կոնկրետ 150 հազար մարդու, որոնց անվտանգությունն ամենակարևոր հարցն է, որից էլ բխում է ստատուսի հարցը: Սա է հիմնական մոտեցումը, որը վերաբերում է պարտավորությունների համադրմանը»,-ասաց Մնացականյանը:

Նույն շարքից