Հասարակություն 

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու գործընթացը. Զոհրաբ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին

analitik.am

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու գործընթացը, որովհետև մենք հավատարիմ ենք մնում գործընթացի խաղաղ կարգավորմանը և շատ վճռական շարժվում ենք այդ ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության մասին, թե Հայաստանը, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու պահանջով, գործընթացը տանում է փակուղի:

Մնացականյանի խոսքերով, հարցը վերաբերում է շատ կոնկրետ, պրագմատիկ հարցերի. «Պետք է ընդունել, որ Արցախն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն, սա նորություն չէ: Սակայն դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է ընդունենք, որ այդ որոշիչ ձայնի, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի: Սա սկզբունքային, կարևոր հարց է, սա նախապայման չէ: Մենք ցանկանում ենք շարունակել քննարկումները:

Խնդիրը վերաբերում է Արցախին, այն ձևավորված քաղաքական միավոր է, որն ունի ձևավորված համակարգ՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները: Նրանք ունեն ընտրված իշխանություններ, որի ընտրության համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից: Նրանք, որպես ընտրված իշխանություններ, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է: Նրանք չեն ընտրել ՀՀ վարչապետին»,-հավելեց նախարարը:

Նույն շարքից