Քաղաքականություն 

Բակո Սահակյանն ընդունել է Մարիա Մեհրանյանին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի և նվիրվածության համար:

 

 

Նույն շարքից