Գլխավոր Հասարակություն 

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումը բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին

analitik.am

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ձևաչափի փոփոխության մասով:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ոչ մեկ անգամ է արտահայտվել բանակցային ձևաչափի մասին, որը կարող է փոխվել միայն կողմերի համաձայնությամբ: Եթե նրանք, որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, դա լինելու է կողմերի որոշումը, մենք այն կհարգենք»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը կիսում են մյուս համանախագահող երկրները ևս:

 

 

Նույն շարքից