Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված

analitik.am

Դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանովորումը ևս երկու ամսով երկարաձգելու մասին ՀՔԾ միջնորդությունը: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանը հայտնեց, որ համապատասխանաբար գրավի միջնորդությունը մերժվել է:

Քոչարյանը դատական նիստին ներկա է եղել. «Պարզ է, որ նա բացասաբար ընդունեց որոշումը, քանի որ ակնկալվում էր այլ արդյունունք: Միևնույն ժամանակ շատ հանգիստ ընդունեց: Չասեմ, թե սպասվում էր նման որոշում, սակայն կա դատական ակտ, որն ընդունում ենք որպես օբյեկտիվ իրականությունը: Եթե որոշման մեջ գրված լինի այն, ինչը բանավոր ասաց դատավորը, այն բողոքարկվելու է»:

Նույն շարքից