Հասարակություն 

Թալին - Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի (Տրանշ-3) ճանապարհահատվածում կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունը շարունակում է աշխատանքներ տանել ճանապարհի անցանելիության որակը բարձրացնելու ուղղությամբ։

Համապատասխան տեխնիկայով հարթեցվում է մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհի երթևեկելի մասը։

Տրանշ-3-ի տեխհսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ինժեներին հանձնարարված է պատշաճ վերահսկել տրված հանձնարարությունների կատարման ընթացքը։

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

 

Նույն շարքից