Քաղաքականություն 

Աժ-ում տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում Զոհրաբ Մնացականյանի հետ

analitik.am

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 15-ին տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում՝ հանձնաժողովի անդամների և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի  ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է ՀՀ արտաքին քաղաքականության շահերի խթանման նպատակով խորհրդարանական գործիքակազմի կիրառումը՝ օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցությամբ:

Ընդգծվել է նաև համատեղ քննարկումների համար նմանատիպ ձևաչափի շարունակականությունը:

 

Նույն շարքից