Հասարակություն 

Ա՛յ Թագուհի ջան ամեն լսած մի հրապարակի, «պաստավկա» ես անում քավորիդ ու Նիկոլիդ

analitik.am

«Դեռ չի ավարտվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու դատական նիստը, բայց armlur.am կայքը, ըստ իր տեղեկությունների, լուր է հրապարակել, որ նախագահ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվելու է...

Խնդիրը կայանում է նրանում, որ armlur.am կայքը պատկանում է Նիկոլի պատգամավորներից մեկին , ով նաև Սասուն Միքայելյանի սանիկն է և ակամայից հարց է առաջանում՝ մեր խիստ օբյեկտիվ և անբասիր Թագուհու կայքը նախօրոք որտեղի՞ց է տեղեկություն ունենում, որ Քոչարյանի կալանքը պետք է երկարաձգվի, կարողա՞ Նիկոլը կամ քավոր Սասունն են Թագուհուն ասել, վերջինս էլ չի դիմացել ու հրապարակել է իրա կայքում...

Չնայած էն հեռախոսազրույցների գաղտնազերծումից հետո ցանկացած բանական մարդ էլ հասկացել ա, որ Նիկոլենք քաղաքական վենդետա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ...

Ա՛յ Թագուհի ջան ամեն լսած մի հրապարակի, «պաստավկա» ես անում քավորիդ ու Նիկոլիդ...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հարությունյանը։

Նույն շարքից