Հասարակություն Միջազգային 

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակին

analitik.am

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվի կեսգիշերին Նոր Զելանդիայում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակին: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն:

«Այդ հարձակման զոհերի հիշատակին, մարտի 15-ի կեսգիշերին կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը»,-գրել է Իդալգոն: Նա նաև ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի ժողովրդին և Քրայսթչերչի բնակիչներին «բոլոր փարիզուհիների և փարիզեցիների անունից»:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երկու զինված տղամարդիկ Նոր Զելանդիայում Քրայսթչերչ քաղաքում և Լինվուդ արվարձանում ներխուժել են մզկիթներ և կրակ բացել մարդկանց վրա: Հայտնվում է նաև երրորդ հրաձիգի մասին, ով գտնվել է հիվանդանոցի մոտ, որտեղ տեղափոխել են վիրավորներին:

Նույն շարքից