Քաղաքական 

Ուկրաինական ընդդիմությունը ներկայացրել է բարեփոխումների ծրագիրը

Ուկրաինական ընդդիմության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումը նախատեսում է քաղաքականության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոփոխություններ։ Այս մասին հայտնել է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, գրում է Взгляд-ը:

 

Նրա խոսքով՝ բարեփոխումների փաթեթը նախատեսում է մի շարք փոփոխություններ, որոնցից առաջինը երկրի քաղաքական կայունությունն է: «Երկրում, որը փաստացիորեն հավակնում էր ԵՄ անդամակցության, իշխանություններն առևանգում, սպանում են մարդկանց, հարձակվում են լրագրողների վրա»,- հայտարարել է Յացենյուկը: Նրա խոսքով՝ քաղաքական կայունությունը նախատեսում է Սահմանադրության մեջ փոփոխություններ:

 

Խոսելով տնտեսական բարեփոխումների մասին՝ Յացենյուկն առանձնացրել է դրանցից ամենակարևորը՝ դեմոնոպոլիզացիան: Երկրորդ հարցը, Յացենյուկի խոսքով, էներգետիկան է: «Ուկրաինան կարծես գազային զեղչ է ստացել Ռուսաստանից, սակայն մենք տեսնում ենք, որ դա քաղաքական զեղչ է: Փաստացիորեն, Ռուսաստանն այդպիսի մեխանիզմ է ստեղծել, որպեսզի Ուկրաինային թույլ չտա Եվրոպա… Ուկրաինայում բավական են սեփական աղբյուրները ինքն իրեն ապահովելու համար»,- ասել է Յացենյուկը:

 

Գործչի խոսքով՝ երրորդ խնդիրը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը:

Նա նախատեսում է նաև հարկային բարեփոխում, ինչպես նաև բարեփոխումներ բանկային ոլորտում:

Նույն շարքից