Հասարակություն 

Լրագրողը ծեծի է ենթարկվել թանկարժեք մուշտակի պատճառով

analitik.am

Կիևում տղամարդը ծեծի է ենթարկել ուկրաինական  «NewsOne» հեռուստաընկերության խմբագիր Իրինա Խարչենկոյին՝ թանկարժեք մուշտակ կրելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Վեստի» կայքէջին։

«Ոստիկանության Սոլոմենսսկի բաժնի 102-րդ հատուկ բաժնի ծառայությանը հաղորդում է ստացվել Իրինա Խարչենկո Ալեքսանդրովնայի կողմից այն մասին, որ Պոլիվայա 21 փողոցում անհայտ անձն իրեն պատճառել է մարմնական վնասվածքներ»,-ասված է զեկույցում:

Թերթը գրում է, որ տուժողն աշխատանքի վերադառնալիս է եղել, երբ անհայտ տղամարդը մոտեցել է նրան և երկու անգամ հարվածել է դեմքին: Կնոջը հարվածելու ընթացքում, տղամարդը բացականչել է. «Դու քայլում ես այստեղ թանկարժեք մուշտակով, երբ բոլորը քաղցած են»:

Հայտնի է, որ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: Պարզվել է, որ վերջինս 1965 թվականին ծնված գործազուրկ, տեղացի բնակիչՊյոտր Պաստրինսկինն է: Նա խոստովանել է իր մեղքը:

Պաստրինսկինն իր քայլը բացատրել է այն փաստով, որ վրդովված է եղել անծանոթ կնոջ թանկարժեք հագուստի պատճառով, քանի որ շատերը, այդ թվում՝ նա, կարիքի մեջ են:

Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Նույն շարքից