Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ։

«Խորը վշտով մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Նոր Զելանդիայի մեր գործընկերներին և ժողովրդին` կապված ավելի քան 40 անմեղ մարդկանց կյանքը խլած ողբերգության հետ: Այս սգո օրը մենք Նոր Զելանդիայի ժողովրդին մեր համերաշխություն ենք հայտնում` դատապարտելու բռնությունը և ահաբեկչությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։

Նույն շարքից