Քաղաքականություն 

Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը ԱԳ նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալի հետ

Մարտի 14-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:

Կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև նախանշեցին արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Նրանք գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։

Միաժամանակ զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող որոշ տարածաշրջանային հարցերի շուրջ՝ միմյանց դիրքորոշումները պարզելու նպատակով։

  • 47
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից