Հասարակություն 

Երբ Նիկոլենց որոշումներից դժգոհ քաղաքացիները դուրս գան փողոց, Նիկոլն այդ մարդկանց դեմ ոստիկանությունից բացի հանելու է իր կողմնակիցներին

«Երեկ օպերայի մոտ իրականացավ իմ կանխատեսումներից ևս մեկը, ասում էի, որ երբ Նիկոլենց որոշումներից դժգոհ քաղաքացիները դուրս գան փողոց սեփական իրավունքները պաշտպանելու, Նիկոլը այդ մարդկանց դեմ ոստիկանությունից բացի հանելու է իր կողմնակիցներին, ովքեր հիմնականում լինելու են տարբեր ռանգի չինովնիկներ՝ ստեղծելով հասարակական բախումների վտանգ, ինչն էլ երեկ տեղի ունեցավ Օպերայի մոտ…

Փաստացի հասկանալով, որ եթե ոստիկանությունը ճնշի ժողովրդին, իրենց վարկանիշը իջնելու է, և Նիկոլի բարիկադներ քանդելու խոստումը ևս սուտ է դուրս գալու՝ տարբեր թաղերի թաղապետարանների աշխատողներ հասան Օպերա և կանգնեցին պայքարող ժողովրդի դեմ, որից հետո Ջազզվեի տնօրենությունը, հասկանալով, որ Նիկոլենք դրդում են քաղաքացիական բախումներ, հանդես եկավ հայտարարաությամբ և կոչ արեց դադարեցնել պայքարը…

Այո, դարձյալ ճիշտ էի, սրանք ամեն գնով հասել են իշխանության, ամեն գնով էլ փորձելու են պահել իշխանությունը՝ թքած ունենալով մեր ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա…

Սրանց վերջը հաստատ լավ չի լինելու, ուղղակի վախենում եմ մեր պետութունն էլ շատ տուժի…

Հակապետական իշխանություն.ժողովրդի դեմ, ժողովրդի անունից…

Այսինքն, երբ պետական ապարատից կրճատվող չինովնիկները դուրս գան փողոց պայքարելու, Նիկոլենք այդ մարդկանց դեմ կհանեն աշխատանքը չկորցրած չինովնիկներին, և այսպես շարունակ…»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հարությունյանը։

  • 187
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    187
    Shares

Նույն շարքից