Հասարակություն 

Հայտնի ակտիվիստ-պաշտոնյան ներողություն է խնդրել սկանդալային գրառման համար, ապա փակել էջը

analitik.am

Աջափնյակի թաղապետի տեղակալ, նախկինում հայտնի ակտիվիստ Արամ Մանուկանը ներողություն է խնդրում գրառման համար, որտեղ անինքնասեր ու անթասիբ էր անվանել իր ղեկավարին՝ հայտարարելով, որ ցանկություն չունի աշխատելու վերջինիս հետ և երկուշաբթի հրաժարայանի դիմում է ներկայացնելու:

Ավելի ուշ Մանուկյանի էջում մեկ այլ գրառում է հայտնվել: Նա պնդել է, թե իր հեռախոսը գողացել են.

«Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։

Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։

Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։

Մեղավորները անպայման կպատժվեն»:

Իսկ ավելի ուշ էլ նախկին ակտիվիստ, ներկա պաշտոնյայի էջն առհասարակ անհասանելի է դարձել:

Նույն շարքից