Քաղաքականություն 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և գործադիրի միջև լուրջ հակասություններ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և գործադիրի միջև լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ  փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։

Մասնավորապես, նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։

Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • 79
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    81
    Shares

Նույն շարքից