Հասարակություն 

Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը...

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող մոտ 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով: Այս ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է ընդամենը 27 մլն դոլար: Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ճանապարհի վերակառուցման աշխատանքները պետք է սկսեն 2021թ.:

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ճանապարհը Չեչնիան կկապի Սևծովյան տարածաշրջանի հետ: Քադիրովը մտադիր է նաև երկաթգիծ կառուցել, այնպես որ՝ այսօրվանից պետք է մտածել Չեչնիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 127
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    129
    Shares

Նույն շարքից