Հասարակություն 

Չինացի հետախույզները կարողացել են հավաքագրել Պենտագոնի աշխատակցին և գաղտնի ինֆորմացիա ստանալ

analitik.am

Պենտագոնի հետախուզության վարչության նախկին աշխատակից Ռոն Ռոքուել Հանսենը խոստովանել է, որ լրտեսություն է արել Չինաստանի օգտն: Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը:

58-ամյա ամերիկացին վարչությունում աշխատել է 2006 թվականից: Նա երկար տարիներ գործ է ունեցել գաղտնի փաստաթղթերի հետ, ինչի համար մի քանի անգամ ստորագրել է, որ կպահպանի լռություն: Չինական հետախուզության աշխատակիցները կարողացել են նրա հավաքագրել 2014 թվականին:

Հանսենը պարբերաբար հանդիպել է իրեն հավաքագրողների հետ, ինֆորմացիա է փոխանցել, ինչի դիմաց հազարավոր դոլարներ է ստացել:

Լրտեսին բացահայտել են 2018 թվականին: Հիմա նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում:

 

 

Նույն շարքից