Գլխավոր Քաղաքականություն 

Նոր Զելանդիայում ահաբեկչության ժամանակ զենքերի վրա հայերեն գրությունների մասին

analitik.am

Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքերի վրա տարբեր լեզուներով գրություններ են եղել: Ինչպես երևում է տարածված տեանյութում, գրություններից մեկն էլ եղել է հայերեն՝ «Սարիղամիշի ճակատամարտ»:

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ. «Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 50-ի, վիրավորների՝ ավելի քան 40-ի: Գործով ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում մեկ կին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը մեղավոր չէ: Վերջինիս մոտ զենք է եղել, նա փորձել է օգնել իրավապահներին, սակայն սխալմամբ ձերբակալվել է: Ձերբակալվածին արդեն ազատ են արձակել:

Նույն շարքից