Հասարակություն 

Ավագանու անդամը պետք է լինի անձեռնմխելի. Թեհմինա Վարդանյան

analitik.am

Երևանի ավագանու Լույս դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Համայնքների Միության կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ խոսեցի խնդիրների մասին, որոնց հետ բախվում է ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակ՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ մենք՝ ավագանու անդամներս, որևէ կերպ պաշտպանված չենք։

Ավագանու անդամը պետք է լինի անձեռնմխելի և կաշկանդված չլինի իր գործունեությունից կամ պարտականություններից բխող տեսակետ և կարծիք հայտնել։

Երևանի ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է.

Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:

 

Նույն շարքից