Հասարակություն 

Կենտրոնի թաղապետը զարմացած է

analitik.am

Օպերայի տարածքում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես նախորդ օրը, այանպես էլ այսօր աշխատանքներն ընթանում են հանգիստ մթնոլորտում՝ առանց ցուցարարների: Այստեղ է նաև Կենտրոն վարչաան շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ընթանում էին խիստ լարված մթնոլորտում: Մարտի 14-ին մի քանի անգամ բախում եղավ ոստիկանության և ցուցարարների միջև, ինչի արդյունքում եղան նաև տուժածներ և բերման ենթարկվածներ:

Այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց՝ իր համար բացահայտեց, որ աջակիցների մեծ բանակ ունի և այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրը, ևս մեկ անգամ զարմացրել է իրեն:

Նույն շարքից