Հասարակություն 

Թուրքիայի դպրոցներից մեկում արգելվել է բարձրակրունկ կոշիկ կրել

analitik.am

Թուրքիայում հետաքննություն է սկսվել մայրաքաղաք Անկարայի նախակրթական դպրոցներից մեկի տնօրենի նկատմամբ։ Պատճառն այն է, որ տնօրենը դպրոցի պատին տեղադրել էր հայտարարություն, որով արգելվել էր դպրոցի աշխատող կանանց կրել բարձակրունկ կոշիկներ։ Իր հայտարարությունը դպրոցի տնօրենը հիմնավորել էր այն հանգամանքով, որ բարձակրունկ կոշիկների ձայնի պատճառով աշակերտները շեղվում են դասպրոցեսից։ Բացի այդ  կանանց բարձակրունկ կրելը չի խրախուսվում կրոնական տեսանկյունից :

Որոշ ժամանակ անց Թուրքիայի  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության մի շարք պատգամավորներ հարցը բարձրացրել են խորհրդարանում և հարցադրում հղել  կրթության նախարար Զիյա Սելչուքին։
Վերջինս տեղեկացրել է, որ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Նույն շարքից