Հասարակություն 

Կատակ է եղել. Փաշինյանի խոսնակը պարզաբանել է Մարտի 1-ի մասին ֆիլմ նկարած Ռոման Բաբայանից հոնորար ուզելու մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Մոսկվայում հոնորար է ուզել Մարտի 1-ի մասին ֆիլմ նկարած լրագրող Ռոման Բաբայանից:

Sputnik Հայաստանի հետ զրույցում Կարապետյանը հայտնել է, որ հարցազրույցի համար հոնորարի մասին հիշատակումը կատակ է եղել:

Օրեր առաջ Մոսկվա կատարած այցի ժամանակ Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև Բաբայանը: Վերջինիս հետ զրույցում վարչապետի խոսնակը խոսել է վերոնշյալ ֆիլմի մասին և հոնորար է ուզել իր հարցազրույցի համար, որը եղել է ֆիլմում:

Խոսակցության նյութի մասին Կարապետյանը մեկնաբանություններ չի արել՝ միայն ասելով, որ հոնորարի մասին ասվածը կատակ է եղել:

Նույն շարքից