Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի ֆռակցիայի պատգամավորին պատկանող թերթը կոնկրետ ՀՔԾ-ից արտահոսք է անում

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն որերորդ անգամ ժողովուրդ օրաթերթը մարտի 1-ի գործից նախաքննական գաղտնիք հանդիսացող ցուցմունք ա հրապարակում: Նիկոլ Փաշինյանի ֆռակցիայի պատգամավորին պատկանող թերթը կոնկրետ ՀՔԾ-ից արտահոսք ա անում ու ոչ մեկ չի փորձում բարձրաձայնել սրա մասին: Հիմա Սասուն Խաչատրյանը էս մասով ասելիք ունի՞ թե չունի: Հիմա ո՞վ ա նախաքննական գաղտնիք հրապարակում, կամ ո՞վ ա նախաքննական գաղտնիքը հրահանգավորած հրապարակել տալիս: Կասկած չունեմ, որ էս ամեն ինչը տեղի է ունենում քաղաքական հրահանգով ու Սասուն Խաչատրյանի անձնական իմացությամբ:

Հ.Գ. Սասուն խաչատրյանը կոնկրետ պետք է պատրաստվի երկարատև կալանք կրելու, իսկ արդարադատությունը սենց թաղելու համար մյուս պատասխանատուները ևս թող պատրաստվեն: Թագուհին անձամբ ա ցուցմունք տալու սրա համար` ձեր դեմ»:

 

Նույն շարքից