Հասարակություն 

Ադրբեջանից պնդում են, թե սահմանը խախտած ու վնասազերծված քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի

Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած և հայկական կողմում վնասազերծված Ադրբեջանի քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի: Բաքուն նաև խոստվանել է, որ սահմանի խախտում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր.

Մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Սահմանախախտը ստացել է ստորին վերջույթի հրազենային վիրավորում: Տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, ինչից հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։

Tert.am-ի հարցին, թե արդյոք հայտնաբերված անձը դիվերսանտ է, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է.«Ոչինչ չեմ կարող բացառել, ցույց կտա քննությունը, գիտենք, որ քննությամբ էլ զբաղվում է ԱԱԾ-ն»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Ադրբեջանում առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման:

Նույն շարքից