Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե երբ ու որտեղ է կայանալու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը և կարելի է արդյո՞ք ասել, որ բանակցությունները հենց Մադրիդյան երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշել է, որ կա ձևավորված մշակույթ. «Մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք։ Եվ այդ պահը դեռևս չի եկել, որպեսզի մենք հայտարարենք։ Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Այստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման, ժամկետների և վայրի մասին։ Եվ այդ առումով հայցում եմ ձեր ըմբռնումը»:
Իսկ ինչ վերաբերում է սկզբունքներին, նախարարն ասել է. «Մենք առաջնորդվում ենք օրակարգով, որը շատ հստակ արտահայտված է վարչապետի Ստեփանակերտում հնչեցրած ելույթում. այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել և շարունակել այն երկխոսությունը և այն ընթացքը, որ մենք ունենք»։