Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Աֆյոնքարահիսարի նահանգային կառույցի ղեկավար Յալչըն Գյորգյոզը հայտնել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 350 անդամ հրաժարական են տվել եւ անցել իրենց կուսակցության շարքերը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Աֆյոնքարահիսարի նահանգային կառույցի ղեկավար Յալչըն Գյորգյոզը հայտնել է, թե իրենց նահանգի Իհսանիյեի եւ Աքորենի շրջաններից ընդհանուր 350 հոգի դուրս են եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից եւ մտել իրենց կուսակցություն։
Նա շեշտել է, թե իշխող կուսակցության Իհսանիյեյի շրջանի գրասենյակի վրա արդեն կախված է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության դրոշը։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հաստատել են, որ իրենց մոտ 380 ստորագրությամբ կուսակցությունից դուրս գալու դիմում է եկել, սակայն իրենք կասկածանքով են վերաբերվում այդ փաստին եւ մտադիր են ստուգել ստորագրությունների իսկությունը։