Հասարակություն Ֆեյսբուք 

Երևանում, անգամ կենտրոնում, շատ կառույցներ պարսպատված են` ձեզ ամեն քայլափոխին ասում են, որ դուք վտանգ եք ներկայացնում

analitik.am

«Պատերը և բաց հասարակությունը

-----------
Կան բաց և փակ հասարակություններ, ինչն արտահայտվում է նաև ճարտարապության մեջ:

Փակ հասարակություններում մարդիկ միմյանց չեն վստահում, ինչի հետևանքով իրենց բնակավայրերը պարսպատում են:

Ամստերդամում պատուհանները նույնիսկ վարագույրներ չունեն, այսինքն միմյանց վստահում են և թագցնելու ոչինչ չունեն: Պատահական չի, որ Նիդերլանդներում և սկանդինավյան երկրներում միմյանց նկատմամբ վստահության աստիճանն ամենաբարձրն է:

Երևանում, անգամ կենտրոնում, շատ կառույցներ պարսպատված են` ձեզ ամեն քայլափոխին ասում են, որ դուք վտանգ եք ներկայացնում:

Պարիսպների քանակով և դրանց բարձրությամբ կարելի է միանգամից որոշել, թե տվյալ հասարակության մեջ եղած փոխադարձ վստահության աստիճանն ինչ մակարդակում է գտնվում:

Նույն սկանդինավյան երկրներում հաճախ գործնական պայմանագրեր չեն կնքում, ուղղակի բանավոր կերպով պայմանավորվում են և ձեռք սեղմում` առանց վկաների, դա բավական է:

Եթե պարիսպ է պետք , ապա միայն երկաթյա ցածր ճաղեր:

Խնդիրը միայն էսթետիկան չի, այլ միմյանց հանդեպ վերաբերմունքը:

Միմյանց նկատմամբ վստահության աստիճանն ամենագլխավոր ցուցիչներից մեկն է, որով պայմանավորված է երկրի զարգացումը»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նույն շարքից