Քաղաքական 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար է դարձել Ռուբեն Հակոբյանը

Կայացել է «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ժամանակ կրկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է դարձել Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար է ընտրվել Թեւան Պողոսյանը:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցում է իրավունքի վերաբերյալ 5-ամսյա դասընթացների:

Նույն շարքից