Բարի օր Քաղաքականություն 

Լուսինե Բադալյանը «փո՞ւռն է տալիս» Նիկոլ Փաշինյանին. Հարված՝ Փաշինյանի հեղինակությանը

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում, իր խոսքերով, մի քիչ երկար, խոսել է լրատամիջոցների մասին՝ հորդորելով հետևել կոնկրետ լրատվամիջոցների, եթե ցանկություն կա ճիշտ ինֆորմացիա ստանալու: Նախկինում մի քանի անգամ իր խոսքերի համար ափսոսած պատգամավորը, սակայն, այս անգամ ևս քիչ անց խմբագրել է իր գրառումը՝ հավանաբար հասկանալով, թե ինչ լուրջ սխալ է թույլ տվել: Ամեն դեպքում տեքստի նախնական տարբերակն արդեն պահպանվել է:

Տեքստի նախնական տարբերակում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, Բադալյանը բառացի գրել է . «Չեն կարող Քոչարյանին պատկանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանել իրեն ազատազրկած քաղաքական թիմին»:

Այսինքն, Բադալյանը, ով հայտնի է նաև Լուլու անունով, հայտարարում է, որ Քոչարյանին ազատազրկել է Նիկոլ Փաշինյանի թիմը, հետևաբար Քոչարյանը քաղբանտարկյալ է: Սա հարված է Նիկոլ Փաշինյանին, գիտակցված, թե՝ ոչ, սա արդեն հարցի մյուս կողմն է:

Քիչ անց, ինչպես արդեն նշվեց, տեքստի այս մասը Բադալյանը խմբագրել է՝ գրելով. «Չեն կարող Քոչարյանին պատկանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանել քաղաքական թիմին , որի օրոք է նրա դեմ գործ հարուցվել»: Տարբերությունն ակնհայտ է:

Դե իսկ այն, որ մարդու ականջ կտրել ցանկացող Բադալյանն այս անգամ սորտավորել է լրատվամիջոցները, սա այլ թեմա է:

Նույն շարքից