Քաղաքական 

Սևան Նիշանյանին դատապարտել են իրականում նրա ծագումն է և հայացքները. Օրհան Քեմալ

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին սյունակագիր Սեւան Նիշանյանը, ով 2014-ի հունվարի 3-ից պատիժ է կրում Թորբալըի բանտում, շնորհակալություն է հայտնել Al-Monitor-ին։

Ստամբուլահայ Լեզվաբանը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Al-Monitor-ին՝ իր մասին հոդված տպագրելու համար եւ տեղադրել հիշյալ հոդվածի լինկը։

Թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզը Al-Montor-ում հրապարակած «Ինչո՞ւ է Սեւան Նիշանյանը բանտում» հոդվածում պնդել է, որ Սեւան Նիշանյանին դատապարտել են իրականում նրա ծագումն է եւ հայացքները։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի վերջին վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:

Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:

Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։

Նույն շարքից