Բարի օր Հասարակություն 

Նրա կորուստը մեծ է ու անդառնալի. Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝  Աննա Հակոբյանը, ցավակցական խոսք է հղել Reuters գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ.

Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին:

Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ  Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը:  Նրա կորուստը մեծ է ու անդառնալի:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը:

 

 

Նույն շարքից