Հասարակություն 

Մայքլ Ջեքսոնի ծննդավայրում մանկական թանգարանից հանել են նրա իրերը

Ինդիանապոլիսի մանկական թանգարանի ղեկավարությունը որոշում է կայացրել թանգարանից հեռացնել նահանգում ծնված ամենահայտնի մարդկանցից մեկի, փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի իրերը: Որոշումը կայացվե է Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմից հետո: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ղեկավարության հայտարարության մեջ ասված է, որ իրերը հեռացվում են անվտանգության նկատառումներից ելնելով և չեն վերադարձվի, քանի դեռ իրավիճակում պարզություն չի մտել:

Հավելենք, որ թանգարանից դուրս է բերվել Ջեքսոնի գլխարկը, սպիտակ ձեռնոցը և երգչի ստորագրությամբ թաշկինակը:

Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնվեց այս տարի: Ֆիլմում հայտնի երգչին մեղադրում են պեդաֆիլիայի մեջ: Այն պատմում է երկու ենթադրյալ զոհերի մասին, ովքեր պնդում են, որ հարաբերություններ են ունեցել Ջեքսոնի հետ: Ֆիլմի հերոսներից մեկն այդ ժամանակ եղել է 7 տարեկան, մյուսը՝ 10:

 

Նույն շարքից