Բարի օր Հասարակություն 

Ճակատագրական պատահականություն. Որն է իրականում Յուլյա Նաչալովայ մահվան պատճառը

analitik.am

Մարտի 16-ին մահացած ռուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի բժիշկը՝ Վասիլի Շուրովը հայտարարել է, որ երգչուհու մահը ճակատագրական պատահականության արդյունք է: Այս մասին հայտնում է Կոմսոմոլսակայա պրավդան:

Շուրովի խոսքերով, Նաչալովան կես տարի առաջ բուժման կուրս է անցել իր կլինիկայում, այն ժամանակ նրա մոտ չի եղել դիաբետ կամ գայլախտ, նա ծանր հիվանդ չի եղել:

Բժիշկը բացառել է, որ Յուլյան հնարավոր է մահացել է կտրուկ նիհարելու պատճառով: Նրա խոսքերով, երգչուհու քաշը կայուն է եղել: Նա չի ընդունել թմրանյութեր, ալկոհոլը:

Շուրովը պնդում է, որ Յուլյայի մահը ճակատագրական պատահականություն է. ինչ-որ ձևով վարակ է հայտնվել նրա ոտքի մեջ, զարգացել է գանգրենա. «Մինչև վերջին պահը մենք չէինք մտածում, որ այսպես կլինի»:

Բժիշկը նաև նշել է, որ նախ թերագնահատել են իրավիճակի լրջությունը, իսկ երբ դրվել է երգչուհու ոտքը ամպուտացնելու հարցը, վերջինս համաձայնություն չի տվել: Դրանից հետո նա ընկել է կոմայի մեջ: Այդ ժամանակ բժիշկները ստացել են ոտքը հեռացնելու համաձայնությունը Յուլյայի հարազատներից, սակայն արդեն ուշ է եղել:

Յուլյա Նաչալովան 38 տարեկան էր:

 

Նույն շարքից